-
Միջազգային
Հութիները հայտարարել են սաուդյան NCC Ghazal տանկերի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին
21:4528.07.26 -
Արտաքին քաղաքականություն
«Կրուտիտներն» էլ չեն օգնում Փաշինյանին. Պուտինը Հայաստանում «շուտափույթ հանրաքվեի» մասին է խոսում
21:3228.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Պուտինի զանգը Բաքու՝ Բեռլինում Ալիևի հակառուսական «բամբասանքներից» հետո
21:1728.07.26 -
Քաղաքական
Հայաստանը կանգնած է երկու արտաքին պարտադրված հանրաքվեի առաջ․ Սուրեն Սուրենյանց
21:0628.07.26 -
Քաղաքական
Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է գրանցել հերթական տապալումները․ Վահագն Սարոյան
20:5428.07.26 -
Միջազգային
Սպիտակ տունը դրական և արդյունավետ է որակել Թրամփի հանդիպումները Զելենսկու և Նեթանյահուի հետ
20:4528.07.26 -
Հասարակական
Երևանում Հնդկաստանի քաղաքացին մոպեդով բախվել է «BYD»-ին, այնուհետև` ավտոբուսին․ կա վիրավոր
20:1528.07.26 -
Հասարակական
Վիզը կոտրվա՞ծ է եղել, պարանո՞վ է խեղդվել. 6-ամյա Մարիայի մահվան առաջին վարկածները
20:0028.07.26 -
Հասարակական
Մարտունիում հրդեհ է բռնիվել «Jeep Compass»-ում. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի
19:4928.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ականների դաժան ծեծի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել. քրեական հետապնդում՝ 5 մարդու դեմ
19:1528.07.26 -
Քաղաքական
Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը․ Բենիամին Մաթևոսյան
16:3028.07.26 -
Իրավական
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են «հուշանվեր» թղթադրամով առևտուր արած տղամարդուն
16:1528.07.26 -
Միջազգային
Թրամփը սպառնալիքներով է վերսկսում Իրանի հետ բանակցությունները. Թեհրանը չի զիջում դիրքերը
15:5328.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ական Հայկ Կոնջորյանն անդրադարձել է եղբոր հետ կապված աղմկահարույց միջադեպին
15:0228.07.26 -
Իրավական
Ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի
14:4728.07.26 -
Միջազգային
Աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է Կիպրոսի հիմնախնդրի արագ լուծում․ Գուտերեշ
14:3128.07.26 -
Իրավական
Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանի մասնագիտական գործունեությանը միջամտելու փորձերը
13:4628.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն պատրաստ չի լինի կռվելու Կիևի համար նույնիսկ մինչև 2040 թվականը․ Պիեռ Միրել
13:3128.07.26 -
Հասարակական
ՄԻՊ ներկայացուցիչները անակնկալ այցելել են ոստիկանության ձերբակալվածների պահման վայրեր ու դատարանների խցեր
13:0028.07.26 -
Միջազգային
Ֆինլանդիան հանել է Ֆիննական ծոցի արևելյան հատվածի վերևում թռիչքների սահմանափակումը․ ՏԱՍՍ
12:4628.07.26 -
Իրավական
ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու գործով հինգ մեղադրյալ կա
12:3628.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Պուտինն ի՞նչ ասաց Փաշինյանին. հայ-ռուսական լարվածությունն աճում է
12:3028.07.26 -
Քաղաքական
Москва слезам не верит․ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը բացահայտեց հայ-ռուսական խորը ճգնաժամը
12:1528.07.26 -
Իրավական
Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ
12:0028.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ի հնգամսյա հարվածներից հետո Իրանը պահպանել է հրթիռային ուժերի մարտունակությունը․ ԶԼՄ
11:3428.07.26 -
Հասարակական
Հրդեհ՝ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
11:2728.07.26 -
Միջազգային
Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով ծխից թունավորվել է ավելի քան 130 մարդ
10:5828.07.26 -
Իրավական
Դատախազությունը համայնքներին է վերադարձնում ապօրինի մասնավորեցված այգիներն ու պուրակները
10:3828.07.26 -
Մամուլի տեսություն
Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում․ «Ժողովուրդ»
09:2528.07.26 -
Մամուլի տեսություն
240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»
09:2028.07.26 -
Հասարակական
Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»
09:1528.07.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները
23:0927.07.26 -
Քաղաքական
Մեծ ցնցումներ չե՞ն լինի. ռուսական շուկայի փակման պատճառով լուրջ տագնապներ ունեն հայ անասնապահները
22:5727.07.26 -
Քաղաքական
Իրանական գազը՝ ռուսականի փոխարե՞ն. Թեհրանը քաղաքական պայմաններ է թելադրելու
22:3627.07.26 -
Հասարակական
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և հեծանիվը․ կա վիրավոր
22:1327.07.26 -
Հասարակական
Կանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը
21:5727.07.26 -
Հասարակական
Վտանգված են Երևան-Թեհրան հարաբերությունները. ԲՀԿ անդամները գնացել են Իրանի դեսպանատուն
21:3027.07.26 -
Քաղաքական
Ինտրիգներ, ճնշումներ՝ նոր խորհրդարանի 1-ին նիստից առաջ. ընդդիմությունը մարտավարություն ունի
21:0727.07.26 -
Սպորտ
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է «Dole Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
20:4527.07.26 -
Հասարակական
Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին․ «Հետք»
20:2627.07.26 -
Հասարակական
Մոխրացած մարմիններ՝ մեքենայում. սարսափելի ավտովթարից ողջ է մնացել միայն հարսը
20:2227.07.26 -
Հասարակական
ՔՊ-ականը ինչո՞ւ է ծեծել ՔՊ-ականի եղբորը. նոր մանրամասներ և բացահայտումներ
20:0327.07.26 -
Քաղաքական
Ընտրություններից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանն ու Պուտինը. ի՞նչ են քննարկել
19:4527.07.26 -
Միջազգային
Անսպասելի հարձակում՝ իրանական նավի վրա. ուժգին հարվածներից հետո Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցե՞ն
19:1827.07.26 -
Քաղաքական
Պատգամավոր դարձած ավագանու անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ համարներին
18:4227.07.26 -
Իրավական
Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին
18:0727.07.26 -
Հասարակական
Արարատի մարզում իրականացվելու են ավիացիոն, քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
17:3827.07.26 -
Իրավական
«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին
17:2127.07.26 -
Հասարակական
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
16:3927.07.26 -
Հասարակական
Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
16:2127.07.26 -
Տարածաշրջան
Ստամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
15:4127.07.26 -
Հասարակական
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15:0327.07.26 -
Կրթություն և գիտություն
Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը
14:1427.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված քաղաքացին «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակից է
13:3727.07.26 -
Իրավական
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ-ն հաղորդում է ստացել
12:1627.07.26 -
Հասարակական
Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին
12:0027.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահացել է
11:3927.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն Ռուբիոյի հետ քննարկել է Միջազգային քրեական դատարանի դեմ ուղղված Վաշինգտոնի գործողությունները
22:5826.07.26 -
Միջազգային
Թուրքիայի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Սիրիայի և Կիպրոսի հարցերը․ ԶԼՄ
22:1026.07.26 -
Հասարակական
3 մոխրացած մարմին, վիրավորներ․ ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում
21:4026.07.26 -
Միջազգային
Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, ինչի հետևանքով նավաստի է զոհվել․ Արաղչի
20:1026.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Սովամահություն կամ տեղափոխություն. Ալիևը շանտաժով է վերաբնակեցնում օկուպացված Արցախը
18:4026.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում Իրանի հետ չհամաձայնեցված երթուղով շարժվող նավ է պայթել․ ԶԼՄ
17:0026.07.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ն արձագանքել են միջնորդների՝ անուղղակի բանակցությունները վերսկսելու նախաձեռնությանը․ ԶԼՄ
15:4526.07.26 -
Հասարակական
2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան
13:5926.07.26 -
Միջազգային
Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով․ Պեսկով
12:5026.07.26 -
Հասարակական
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
12:4426.07.26 -
Հասարակական
Անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիները ծերանում են տան հերթում. կենսատու ծրագիրը ձգձգվում է
12:3026.07.26 -
Տարածաշրջան
Իրանի գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ․ Արաղչի
11:4626.07.26 -
Հասարակական
Վեդիում 26-ամյա տղամարդը ատրճանակով մի քանի կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
11:3926.07.26 -
Միջազգային
Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հնարավոր էսկալացիայով․ CNN
11:3026.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավորներ
10:4926.07.26 -
Միջազգային
Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա
23:5325.07.26 -
Միջազգային
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ գործողության ընդլայնմանը․ Axios
23:4025.07.26 -
Միջազգային
Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ
23:1025.07.26 -
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26
Վերցնել սպիտակ դրոշը երկրի տերերի ձեռքից․ Վահե Հովհաննիսյան
Երեկ բոլորը՝ տաքսիստից սկսած մինչև օքսֆորդավարտ հայաստանցիներ, խոսում էին Ալիևի հայտարարությունների մասին. «Ալիևն ասեց՝ Զանգեզուրի միջանցք լինելու է, տարածքային պահանջներ դրեց Հայաստանի նկատմամբ, ասեց՝ Ղարաբաղի հարցը փակ է և այլն», գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը։
«Զրուցակիցներիս ասում եմ՝ Ալիևը մի կողմ, բա նախորդ օրը նույնը բաները Նիկոլն էր ասում։ Ու պարզվում է, որ ճնշող մեծամասնությունը Նիկոլին չի լսում՝ ուղիղ և փոխաբերական իմաստով։ Մի մասն ուղղակի դադարել է ֆիզիկապես լսել նրան, իսկ ավելի մեծ մասը լսում է, բայց չի ուզում կամ չի կարողանում ընկալել նրա ասածները։
Ակնհայտ է, որ կա մեր հասարակության հետ կոմունիկացիայի լուրջ խնդիր։ Եթե մարդը չի լսում Նիկոլին ու չի ընկալում, թե նա ինչ է ասում, ապա չի լսի նաև հականիկոլին, որն իրեն զգուշացնում է Նիկոլի ասածների վտանգների մասին։
Նիկոլը սա շատ լավ հասկանում է, ու դրա համար բարդ թեմաները միշտ համեմում է լայն սպառման «կորմով»։ Մեծ մասին հետաքրքրիր չէ կամ ըմբռնելի չէ, թե ինչ է ասում Նիկոլը ապագա զարգացումների մասին, իսկ Նիկոլը պետականության հետ անհամատեղելի բան է ասում, բայց տարբեր շերտեր, այդ թվում՝ կրթված, այդ ելույթից մտապահում են, «թե հենա Նիկոլը փաստացի ասեց, որ Քոչարյանը 1998-ին ա ծախել Ղարաբաղը, իսկ Սերժը՝ 2016-ին»։
Ու անհնար է գոնե բացատրել, որ նույն բանը երկու անգամ հնարավոր չի «ծախել»։ Չես կարող բանական պատասխան ստանալ, թե եթե «ծախել էին», ինչո՞ւ Ադրբեջանը չէր վերցնում իր «առածը» 20 տարի շարունակ, փոխարենը ինչու՞ էր բանակցում, զինվում։ Ինչո՞ւ էր Ալիևը հայտարարում, որ փակ դռների հետևում իրեն համոզում են՝ ճանաչել Ղարաբաղի անկախությունը և այլն։ Ռացիոնալ երկխոսության որևէ փորձ այս լսարանի հետ, ցավոք, բացառված է։ Բայց այդ լսարանը քանակապես մեծ է։
Վստահաբար, այստեղ խնդիրն արդեն Արցախը չէ։ Մենք ունենք տոտալ դեմորալիզացված ժողովուրդ՝ մայր Հայաստանում և սփյուռքում։ Նիկոլը 2018-ին նրանց ասեց, «Դուք եք տերը ձեր երկրի», և լայն հասարակությունը, տիրոջ իրավունքով, հիմա բարձրաձայն ասում է. «Մենք երկիր չենք ուզում»։
Այսօր մեր դրոշը եռագույնը չէ, դա արդեն անցյալից է։ Մենք որպես ժողովուրդ պարզել ենք մեծ սպիտակ դրոշ՝ ի տես հարևանների, միջնորդների, դաշնակիցների, հակառակորդի։ Բոլորը սա ֆիքսել են։
Բայց քանի որ ջախջախված են ռացիոնալ կոմունիկացիայի բոլոր խողովակները, չի լինում անցում կատարել հաջորդ կետին. շատ լավ, չեք ուզում երկիր, չեք ուզում արժանապատիվ պայքարել, չեք ուզում խառնվել ոչնչի, բա հետո ո՞նց եք պատկերացնում, ի՞նչ է լինելու։ Շատ լավ, սա´ էլ կտանք, նա´ էլ, բա հետո՞։ Որ չեղավ պետություն, հետո ի՞նչ է լինելու։ Ռացիոնալ հետոն ո՞րն է։ Ո՞նց եք ապրելու, ձեր ընտանիքները ո՞նց են ապրելու, ի՞նչ անձնագրով, ի՞նչ արժույթով եք աշխատավարձ ստանալու և այլն։ Նման հարցերի մասին մարդիկ չեն մտածում։
Մենք չենք ուզում ինքներս մեզ պաշտպանել, չենք ուզում լինել արժանապատիվ, գլուխներս կախում ենք Ալիևի ամեն հայհոյանքի առաջ՝ ձև անելով, թե չենք լսում, թե չենք հասկանում, թե մեզ չի վերաբերում։ Պատրաստ ենք ամեն ինչ զիջել, հոգեբանորեն կորցրել ենք պետությունը։
Գրեթե նույն պրոցեսը գնում է սփյուռքում։ Լայն շերտերն օտարանում են հայրենիքից՝ լավագույն դեպքում այն դիտարկելով որպես հարսանիքի վայր, իսկ վերնախավերը գործարքային ռեժիմի մեջ են։ Եթե ռուսահայ էլիտային ФСБ-ի սպան կարող է հրահանգել՝ պասի´վ եղեք, մի´ արեք էսպես կամ արեք էսպես, նույնը կատարվում է արևմուտքում, որտեղ և´ այլ համազգեստով սպաներ կան, և´ այլ շահավետ տենդերներ ու այլ բոնուսներ, որոնց միջոցով լոյալություն, լռություն, կամ տեսակետների հանկարծակի փոփոխություն կարելի է ստանալ։
Եթե հայրենիք, պետություն փրկելու համար էլիտաները սպասելու են թույլտվության, ապա շատ կարևոր հետևություններ պետք է արվեն։
Ուրեմն շատ լուրջ փոփոխություններ են պետք. հասկանալի է, որ հայրենիքը չէ, որ պետք է փոխել։
Եթե Հայաստանում կա 200 հազար քաղաքացի, որ ուզում է պահել պետությունը և հայկական Արցախը, մենք դրանք պահելու ենք։ Ես կարծում եմ, որ այդ ռեսուրսը կա։
Մենք գործ ունենք ջախջախված և աղավաղված հանրային հաղորդակցության պրոբլեմի հետ։ Սա´ է, որ թույլ չի տալիս ահազանգը ճիշտ հնչեցնել, տեղ հասցնել, մոբիլիզացնել 200 հազարին։
Սեփական ժողովրդի հետ արդյունավետ հաղորդակցության բացակայությունն է պատճառը, որ հանրության մեծ մասը չի հասկանում դիմադրության շարժման էությունը։ Չի հասկանում՝ ինչի՞ն ենք դիմադրում, ինչո՞ւ ենք դիմադրում, ի՞նչ կլինի, եթե չդիմադրենք։ Պարզապես չի ընկալում հարցի էությունը։
Կա խնդիր՝ վերափոխել ասելիքը և ձևավորել սեփական հանրության հետ հաղորդակցության նոր մեխանիզմներ։ Մենք դա պետք է անեինք նոյեմբերի 9-ից հետո, բայց չարեցինք. որոշում կայացնողների մոտ հին պատկերացումների իներցիան թույլ չտվեց հասկանալ նոր իրականությունը։
Դիմադրության շարժման բովանդակային վերափոխման առանցքներից մեկը պետք է լինի պետականության գաղափարը։ Նոր շարժում՝ հանուն պետության։ Պետություն պահելու գաղափարը (և պետությունը կորցնելու ռիսկը) կարող է դառնալ վերափոխված շարժման առանցքը։ Սրան անմիջապես հաջորդելու է «ինչպիսի՞ պետություն» բանավեճը, որը կներքաշի նոր շերտերի՝ մեզ տանելով դեպի ակտիվ 200 հազարի կոնսոլիդացիան պետության գաղափարի շուրջ։
Ու հենց այս գաղափարը կարող է միավորել ուսանողներին, պետական համակարգին, ուժայիններին, ազգայնականներին ու նույնիսկ կոնֆորմիստներին»։
-
21:06
28.07.26
Հայաստանը կանգնած է երկու արտաքին պարտադրված հանրաքվեի առաջ․ Սուրեն Սուրենյանց
Կարդալ ավելին
-
20:54
28.07.26
Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է գրանցել հերթական տապալումները․ Վահագն Սարոյան
Կարդալ ավելին
-
19:41
28.07.26
Արայիկ Հարությունյանը կառավարություն է գնացել, հրաժեշտ տվել թիմին. Armlur
Կարդալ ավելին
-
19:15
28.07.26
ՔՊ-ականների դաժան ծեծի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել. քրեական հետապնդում՝ 5 մարդու դեմ
Կարդալ ավելին