Լրահոս
Իրավական
12:16
27.07.26
83

Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ-ն հաղորդում է ստացել

Img default alt hy

Հուլիսի 25-ին ՆԳՆ-ն հաղորդում է ստացել, որ քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել, ձեռնարկված միջոցառումներով մեկ անձ ձերբակալվել է, ներկայացվել նախաքննական մարմին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Հավելենք, որ մամուլում տեսանյութ է տարածվել և տեղեկություններ շրջանառվել, որ իր շքամուտքի առաջ դաժանաբար ծեծի է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի ավագ եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը: