Լրահոս
Հասարակական
12:00
27.07.26
282

Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին

Img default alt hy

Iravunk.com-ը գրում է.  « Դաժանաբար ծեծի են ենթարկվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին

Բեսպրեդելն ու ամենաթողությունը մեր երկրում շարունակում է նոր հորիզոններ նվաճել: ժող բաստիոնում արձանագրվում է հերթական խայտառակ միջադեպը՝որը կարող էր ավարտվել ողբերգությամբ…

Եւ այսպես. ս. թ-ի հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում Աբովյան քաղաքում իր շքամուտքի առաջ մի խումբ անձանց կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը:

Բախտի բերմամբ Ավետ Կոնջորյանը ողջ է մնացել. հատկապես այն բանից հետո, երբ խմբակային ծեծի արդյունքում հայտնվելով ջրանցքում՝ ոհմակի կողմից դաժան ծեծը շարունակվել է: (Տեսանյութում հստակ տեսնում ենք, որ ջրանցքում հայտնված Ա. Կոնջորյանի նկատմամբ ոհմակը շարունակում է իր «սեւ գործն անել»: