Լրահոս
Քաղաքական
20:15
23.07.26
73

Այս որոշմամբ պետական ռեսուրսների օգտագործմամբ կոռուպցիոն դրսևորումներին ավելացավ ևս մեկը՝ քաղաքական կոռուպցիան. Մեսրոպ Առաքելյան

Img default alt hy

Իշխանություններն իրենց գլխավոր կեղծ քարոզիչներից մեկին՝ Արման Բաբաջանյանին, վարձահատույց են լինում՝ նրան պատկանող լրատվամիջոցին 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելով պետական տարածք։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Նույն իշխանությունը մի ձեռքով պետական տարածք է հատկացնում իրեն սպասարկող լրատվամիջոցին, իսկ մյուս ձեռքով այլ լրատվամիջոցների դուրս է հանում Մամուլի շենքից։

Պետական ռեսուրսների օգտագործմամբ իրականացվող կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումներ արդեն տեսել ենք։ Այս որոշմամբ դրանց ավելացավ ևս մեկը՝ քաղաքական կոռուպցիան, երբ պետական գույքը բաժանվում է ոչ թե օրենքի և հավասարության, այլ իշխանությանը ծառայելու սկզբունքով։

Առաջարկում եմ բոլոր լրատվամիջոցներին դիմել կառավարությանը և պահանջել նույն պայմաններով պետական տարածք ստանալու իրավունք։ Եթե մերժեն, ապա վերջնականապես կհամոզվենք, որ այս իշխանությունների նմանատիպ որոշումները պետական քաղաքականության հետ կապ չունեն: Դրանք կայացվում են բացառապես նրանց համար, ովքեր սպասարկում են իշխանության օրակարգը»,-նշել է նա։