Լրահոս
Միջազգային
17:21
21.07.26
159

Մեծ Բրիտանիայի վարչապետը չեղարկել է էլեկտրաէներգիայի հաշիվների ԱԱՀ-ն

Img default alt hy

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հոկտեմբերի 1-ից կչեղարկի տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի հաշիվների ԱԱՀ-ն։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Էնդի Բըրնհեմի գրասենյակը։

Նշվում է, որ իշխանությունները կկարողանան գնալ ԱԱՀ-ի չեղարկմանը՝ հրաժարվելով նախորդ կառավարության՝ թվային անձնագրեր ներкоայացնելու պլաններից, որոնք գնահատվում էին 1,8 միլիարդ ֆունտ ստեռլինգ (2,4 միլիարդ դոլար): Ենթադրվում է, որ նոր միջոցառման շնորհիվ տնային տնտեսությունները տարեկան կկարողանան խնայել մոտ 45 ֆունտ (60 դոլար): Առայժմ էլեկտրաէներգիայի հաշիվների ԱԱՀ-ն կազմում է 5%:

Բըրնհեմի գրասենյակում նշել են, որ նոր միջոցառումը թույլ կտա Միացյալ Թագավորությունում կրճատել գնաճը 0,1%-ով։ Էլեկտրաէներգիայի հաշիվների ԱԱՀ-ի չեղարկումը դարձել է նոր կառավարության առաջին որոշումը տնտեսության ոլորտում։

Բըրնհեմը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է հուլիսի 20-ին։ Նա փոխարինել է Քիր Ստարմերին, ով ստիպված էր հրաժարական տալ իշխող Լեյբորիստական կուսակցության պատգամավորների ճնշման տակ՝ մայիսին տեղի 1ունեցած տեղական մակարդակի ընտրություններում կրած պարտության ֆոնին։