Լրահոս
Քաղաքական
13:00
21.07.26
174

Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման դիմում է գրել․ նա պատգամավորական մանդատ կստանա․ Armlur

Img default alt hy

ՀԷՑ-ի Շիրակի մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը քիչ առաջ դիմում է ներկայացրել՝ դադարեցնելու Գյումրու ավագանու անդամի իր լիազորությունները։

Armlur.am-ի տեղեկություններով՝ Մինասյանը պատրաստվում է վերցնել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։ Մեր տեղեկություններով՝ նա խորհրդարանում կգործի մինչև Գյումրիում նախատեսվող քաղաքապետի նոր ընտրությունները։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գյումրիում պետք է անցկացվեն քաղաքապետի նոր ընտրություններ։ Այս պահին առկա տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքապետի թեկնածու է առաջադրելու հենց Սարիկ Մինասյանին, որը նաև գլխավորելու է կուսակցության ավագանու ընտրական ցուցակը։

Այսպիսով, մինչև տեղական ինքնակառավարման մարմինների նոր ընտրությունների անցկացումը, Սարիկ Մինասյանը վերցնի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։