Լրահոս
Հասարակական
11:01
21.07.26
89

Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է թիվ 5 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա էլեկտրասյանը

Img default alt hy

Երեկ՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Տիգրան Մ․-ի իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է թիվ 5 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, ապա երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Տիգրան Մ․-ն տեղում ստացել է առաջին բուժօգնություն, այնուհետև ցուցաբերելով ոչ ադեկվատ վարքագիծ՝ տեղափոխվել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոբուսի վարորդի ինքնությունը։