Լրահոս
Միջազգային
21:43
18.07.26
243

Իրանի հարվածի հետևանքով Քուվեյթում մի քանի մարդ է տուժել

Img default alt hy

Իրանի հարձակման հետևանքով Քուվեյթում մի քանի մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է էմիրության հրշեջ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ ալ-Ղարիբը։

Ըստ նրա հայտարարության, որը մեջբերում է KUNA գործակալությունը, իրանական հարվածների հետևանքով Քուվեյթի երկու շրջաններում հրդեհներ են բռնկվել, որոնք տեղայնացվել են։ Օբյեկտներից մեկը կրակի դեմ պայքարի ժամանակ ենթարկվել է կրկնակի հրետակոծության։ «Միջադեպի հետևանքով տուժել են մի քանի հրշեջներ և նավթային ոլորտի աշխատակից», - հայտնել է ալ-Ղարիբը։

Ավելի վաղ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ էմիրության հակաօդային պաշտպանության ուժերը որսացել են հուլիսի 18-ի առավոտյան Իրանի տարածքից արձակված մի քանի բալիստիկ հրթիռ և անօդաչու թռչող սարք։