Լրահոս
Միջազգային
10:30
18.07.26
161

ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային հասցված հարվածների մասին

Img default alt hy

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարել է Բահրեյնի «Շեյխ Իսա» ավիաբազայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին հերթական հաջող հարվածներ հասցնելու մասին։

«Մի քանի ժամ առաջ իրանական բանակի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել ԱՄՆ բանակի ինքնաթիռների անգարներին, վառելիքի պահեստարաններին, ինչպես նաև Բահրեյնում գտնվող կապի մի քանի հանգույցներին», - մեջբերել է պետական հեռուստառադիոընկերությունը ԻՀՊԿ-ի հայտարարությունը։

Զինվորականները շեշտել են, որ հարձակման ենթարկված ավիաբազան տարածաշրջանում ԱՄՆ օդային և ծովային ուժերի գործողությունների ամենակարևոր կենտրոններից մեկն է։