Լրահոս
Միջազգային
23:30
16.07.26
49

Թրամփը համաձայն է, որ Իսրայելը փորձում է ազդել ԱՄՆ-ում հասարակական կարծիքի վրա

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայն է այն գնահատականներին, ըստ որոնց՝ մի շարք պետություններ, այդ թվում՝ Իսրայելը, փորձեր են ձեռնարկում ազդելու ԱՄՆ-ում հասարակական կարծիքի վրա։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

«Կարծում եմ՝ նախագահը հաստատ կհամաձայներ այն մտքին, որ օտարերկրյա պետություններն անշուշտ փորձում են ազդել ԱՄՆ-ում հասարակական կարծիքի վրա։ Այդ հարցում կասկած չկա, դա հիմնարար փաստ է», - հայտարարել է Լիվիթը՝ ի պատասխան ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի արտահայտությունները մեկնաբանելու խնդրանքին։

Ավելի վաղ Վենսը ամերիկացի կատակերգու և հեռուստահաղորդավար Ջո Ռոգանի փոդքասթում հայտարարել էր, որ Իսրայելի կառավարությունում կան մարդիկ, որոնք «մանիպուլյացիայի են ենթարկում ԱՄՆ-ում հասարակական կարծիքը և փորձում են այնպես փոխել այն, որ պատերազմը շարունակվի անվերջ»։ Նրա խոսքով՝ իսրայելական ղեկավարության այս ներկայացուցիչներին դուր չի գալիս Իրանի հետ ԱՄՆ-ի հնարավոր գործարքը։