Լրահոս
Միջազգային
17:45
16.07.26
27

Իրանում անհավանական են համարում ԱՄՆ-ի կողմից իրանական կղզիների գրավումը

Img default alt hy

ԱՄՆ-ը դժվար թե գրավի իրանական կղզիները, քանի որ դա կհանգեցնի ամերիկացի զինվորականների շրջանում մեծ կորուստների, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ահմադ Բախշայեշ Արդեստանին։

Wall Street Journal թերթն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնման, այդ թվում՝ Խարգ կղզու հնարավոր գրավմանը, այն բանից հետո, երբ խորհրդականները նրան են ներկայացրել հակամարտության սրման նոր տարբերակներ։ Հրապարակման համաձայն՝ Թրամփը իբր քննարկում է նավագնացությունը պաշտպանելու և Իրանի ռազմական օբյեկտները վերացնելու համար Հորմուզի նեղուցի այլ կղզիների գրավումը, այդ թվում՝ Աբու Մուսա, Մեծ Տոմբ և Փոքր Տոմբ կղզիները։

«Կարող է ԱՄՆ-ը գրավել մեր կղզիները, թե՝ ոչ, իմ կարծիքով՝ ոչ։ (Այդ դեպքում՝ խմբ.) նրանց համար առաջնային նպատակը Իրանի ափամերձ շրջաններին հարվածելն է, այնուհետև՝ ավելի խորքային հատվածներին, որից հետո, ենթադրենք, նրանք գրավեն Խարգ կղզին։ Սակայն Խարգ կղզու ուղղությամբ (գրավման դեպքում՝ խմբ.) կարելի է հրթիռներ արձակել՝ ոչնչացնելով ամերիկացի զինվորականներին»,- ասել է իրանցի պատգամավորը։

Միաժամանակ նա նշել է, որ գրավման փորձի հավանականություն, այնուամենայնիվ, կա, բայց այն փոքր է։

«Բայց նման սցենարի դեպքում ամերիկյան ուժերը կհայտնվեն իրանական ուղիղ կրակի տակ և մեծ կորուստներ կկրեն»,- հավելել է Արդեստանին։

ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 8-ից Իրանի վրա մի քանի շարք հարձակումներ են իրականացրել։ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցը հատող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Իրանի զինվորականները պատասխանել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ ռազմակայաններին հասցված հարվածներով։

Իրանը հուլիսի 12-ին հայտարարեց տարածաշրջանում ԱՄՆ միջամտության ավարտից մինչև Հորմուզի նեղուցը փակելու մասին։ Թրամփն, իր հերթին, հայտարարեց Իրանի «լիակատար ծովային շրջափակում» սահմանելու մասին, որը, նրա խոսքով, կվերաբերի երկրի նավահանգիստներ ժամանող կամ այնտեղից մեկնող բոլոր նավերին, ինչպես նաև իրանական ցանկացած բեռ տեղափոխող նավերին։