Լրահոս
Միջազգային
21:21
14.07.26
121

ՀԴԲ-ն իզուր է ժամանակ վատնում, եթե կասկածելի բան է փնտրում Գրեմի մահվան մեջ․ Թրամփ

Img default alt hy

Ամերիկյան հատուկ ծառայությունները իզուր են ժամանակ վատնում, եթե իրոք կասկածելի բան են փնտրում Կոնգրեսի Սենատի անդամ Լինդսի Գրեմի մահվան հանգամանքներում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Գիտեմ, որ հնչում են ամենատարբեր դավադրության տեսություններ։ Եվ կարծում եմ՝ ՀԴԲ-ն իզուր է վատնում իր ժամանակը, եթե զբաղվում է դրանով»,- Սպիտակ տանը Իրաքի վարչապետ Ալի ազ-Զեյդիի հետ հանդիպման ժամանակ լրագրողների խնդրանքով մեկնաբանել է նա՝ պատասխանելով ամերիկյան իրավասու մարմինների կողմից Գրեմի մահվան հանգամանքներն ուսումնասիրելու վերաբերյալ հարցին։ Թրամփը հիշեցրել է, որ Գրեմի հայրը նույնպես սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, և դա է եղել նրա մահվան պատճառը։

Գրեմը մահացել է հուլիսի 11-ին՝ 71 տարեկան հասակում։ Նա ԱՄՆ օրենսդիր իշխանության ամենաարմատական ռուսատյացներից էր։