Լրահոս
Հասարակական
21:27
11.07.26
60

Ցնցումներ՝ ԵՊՀ-ում. աշխատանքից ազատվում են միայն իշխանությանն անցանկալի դասախոսները

ԵՊՀ ռեկտորը շարունակում է աշխատանքից ազատման ծանուցագրեր ուղարկել իր թրի տակով անցնել չցակացող դասախոսներին: Քաղաքագետներ Ալեն Ղևոնդյանից, Խաչիկ Գալստյանից, արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանից հետո մի ծանուցագիր էլ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն է ստացել: Նրան, առանց դասավանդման որակի վերաբերյալ որևէ նկատառման, տեղեկացրել են, որ աշխատանքային պայմանագիրը չի երկարաձգվելու, սեպտեմբերի 1-ից այլևս չի դասավանդելու ԵՊՀ-ում: