Լրահոս
Հասարակական
20:16
09.07.26
61

Տաթև-Լծեն խաչմերուկում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Տաթև-Լծեն խաչմերուկում Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Գարիկ Գ․-ն իր վարած «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բեռնատարում բարձված քարերը թափվել են և ամբողոջությամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։

Փրկարարները հեռացրել են քարերը ճանապարհի երթևեկելի գոտուց, և այն դարձել է միակողմանի երթևեկելի։

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։