Լրահոս
Մամուլի տեսություն
10:08
09.07.26
223

Սարիկ Մինասյանը որոշել է Գյումրիից տեղափոխվել Երևան․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ»-ը գրում է․ «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության հերթական նիստում՝ երեքշաբթի օրը, քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» Շիրակի մարզային կառույցի տնօրեն, ինչպես նաեւ ՔՊ-ի Գյումրու քաղաքապետի պարտված թեկնածու, ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի հարցը։

Պարզվում է՝ Սարիկն իր վերցրած «ծանրաձողը գցել է ոտքին» եւ չի ուզում շարունակել պաշտոնավարումը ո՛չ ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնում, ո՛չ էլ ավագանիում` որպես խմբակցության ղեկավար, այլ ուզում է պատգամավորական մանդատը վերցնել ու գնալ խորհրդարան։ Նա ՔՊ նախընտրական ցուցակի անցողիկ տեղում է:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։