Լրահոս
Միջազգային
17:28
07.07.26
111

ԵՄ 2028-2034 թվականների ռազմական բյուջեն կգերազանցի 200 միլիարդ եվրոն․ Ֆոն դեր Լայեն

Img default alt hy

Եվրամիության 2028-2034 թվականների յոթնամյա բյուջեում ռազմական հատկացումները կգերազանցեն 200 միլիարդ եվրոն։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող Պաշտպանական արդյունաբերության ֆորումում իր ելույթի ժամանակ։

«ԵՄ նոր բազմամյա բյուջեն կներառի 131 միլիարդ եվրոյի հատկացումներ ռազմական կարողությունների համար և 71 միլիարդ եվրո՝ ռազմական շարժունակության համար (ճանապարհների, կամուրջների, թունելների արդիականացում՝ Եվրոպայով ռազմական բեռներ և ծանր ռազմական տեխնիկա տեղափոխելու համար - խմբ.)»,– ասել է ֆոն դեր Լայենը։

Նա նաև հիշեցրել է ԵՄ ծրագրերի մասին՝ Եվրամիության պետությունների ռազմական ծախսերին աջակցելու համար, որոնք, նրա կարծիքով, մինչև 2030 թվականը կարող են մինչև 950 միլիարդ եվրո ներգրավել ողջ ԵՄ-ում՝ ռազմական կարիքների համար։

ԵՄ 2028-2034 թվականների յոթնամյա բյուջեն կդառնա համայնքի պատմության մեջ առաջինը, որն ունի ռազմական ծախսերի նման նշանակալի ծավալ։