Լրահոս
Հասարակական
19:15
04.07.26
790

Խոշոր հրդեհ՝ Սյունիքի մարզում․ 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզ է այրվում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կապան-Խոտանան ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում և այրվում է թվով 8 ավտոմեքենա տեղափոխող ավտովոզը։ 

Հրշեջ-փրկարարերը նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Ամբողջությամբ այրվել է ավտովոզը, թվով 5 ավտոմեքենա և մասամբ՝ 3 ավտոմեքենա։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են վարորդի, ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։