Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
04.07.26
42

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

2022 թ-ից հետո պաշտպանական գերատեսչությունում «ստուկաչների ինստիտուտ» է ձեւավորվել։ Ամեն զորամասում նախարար Պապիկյանը նշանակել է մեկ հոգու, որը եղել է իր աչքն ու ականջը: Այդ անձը պետք է պարզեր, թե ով ինչ քաղաքական հայացքներ ունի:

«Հրապարակ»

Պաշտպանական գերատեսչության ամենաբարձր օղակներից ներքին հրահանգ է իջեցվել անձնակազմին` խորհրդարանական ընտրություններին ներգրավվածության հարցով «ներկա-բացակա» անել բանակում:

«Ժողովուրդ»

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը  մեծ  հավանականությամբ  չի վերանշանակվի նույն պաշտոնում։ 

«Հրապարակ»

Առաջիկայում փոփոխություններ են սպասվում նաեւ վարչական ղեկավարների շրջանում: Չի բացառվում, որ գրեթե բոլոր վարչական ղեկավարներին կփոխեն:

«Հրապարակ»

Առաջիկայում Երկրապահ կամավորականների միությունը, որի նախագահը Սասուն Միքայելյանն է, լուծարվելու է, կառույցը վերանվանվելու է վետերանների միություն: Սա եւս ադրբեջանական պահանջների կատարման շարքում է։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Անուշ Բրուտյանի հետ: