Լրահոս
Քաղաքական
10:10
02.07.26
116

Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահը

Img default alt hy

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան:

Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Այցի շրջանակում տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։

Հանդիպումից հետո Փաշինյանն ու ֆոն դեր Լայենը հանդես կգան համատեղ հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։ 

Ուրսուլա ֆոն դեր Լայենը երեկ Ադրբեջանում էր։