Լրահոս
Հասարակական
21:39
29.06.26
58

Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում

Img default alt hy

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացման և մինչ այս փուլն անհրաժեշտ այլ աշխատանքները կատարվել են։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Հեծանները պատվիրված են, անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի բետոնե կոնստրուկցիաները ձևավորվեն և համապատասխանեն շինարարական նորմերին։ Առաջիկա 1-2 օրերին հեծանները կբերվեն, և կսկսվեն դրանց տեղադրման աշխատանքները։