Լրահոս
Միջազգային
11:08
28.06.26
334

Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել Քուվեյթում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան բազաների ուղղությամբ

Img default alt hy

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ զինված ուժերի ենթակառուցվածքների առանցքային օբյեկտներին՝ Վաշինգտոնի իրականացրած ռազմական գործողությունից հետո։ Այս մասին հայտարարել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ՝ իրանական բանակի էլիտար ստորաբաժանումներ)։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը այսօր իրականացված համատեղ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գործողության ընթացքում ոչնչացրել է «երեխասպանների»՝ ամերիկացի զինվորականների ենթակառուցվածքային ութ կարևորագույն օբյեկտներ Քուվեյթի «Ալի ալ-Սալեմ» և Բահրեյնի «Սալման» նավահանգստում տեղակայված Հինգերորդ նավատորմի բազաներում՝ կիրառելով բալիստիկ հրթիռներ և անօդաչուներ», - ասված է Tasnim գործակալության տարածած հայտարարության մեջ։

ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ այսուհետ ԱՄՆ-ի հնարավոր ագրեսիային Թեհրանի պատասխանն ավելի վճռական կլինի, և հիշեցրել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների լիակատար չեղարկման մասին։