Լրահոս
Հասարակական
22:28
26.06.26
81

Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում բախվել են 27-ամյա Մերի Գ․-ի վարած «Mercedes A170» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 46-ամյա Վահագն Ղ․-ի վարած «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Մերի Գ․-ի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Լիաննա Ղ․-ն և Վահագն Ղ․-ի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 42-ամյա Աննա Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։