Լրահոս
Միջազգային
11:45
25.06.26
139

Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Վենեսուելային. Դելսի Ռոդրիգեսի հետ հեռախոսազրույցի մանրամասները

Img default alt hy

Վենեսուելայի նախագահի լիազոր ներկայացուցիչ Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժից հետո հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Ինչպես X սոցիալական ցանցում գրել է քաղաքական գործիչը, զրույցի ընթացքում Ռուբիոն «իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել վենեսուելացի ժողովրդին»։

Ավելի վաղ պետքարտուղարը հայտնել էր, որ ԱՄՆ-ը Վենեսուելա է ուղարկում որոնողափրկարարական խմբեր, բժշկական պարագաներ և մարդասիրական օգնություն։

Չորեքշաբթի երեկոյան Վենեսուելայում տեղի են ունեցել 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու ստորգետնյա ցնցումներ։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Վենեսուելայի Յարակույ նահանգում։ Ռոդրիգեսի խոսքով՝ առնվազն 32 մարդ զոհվել է, 700-ը՝ տուժել, ավերվել են տասնյակ շենքեր։