Լրահոս
Իրավական
18:17
24.06.26
341

Դատարանը Խաչատուր Սուքիասյանից հօգուտ Սերժ Սարգսյանի 1 մլն դրամ բռնագանձելու վճիռ է կայացրել

Img default alt hy

Սերժ Սարգսյանն ընդեմ Խաչատուր Սուքիասյանի գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել: 

Սերժ Սարգսյանը Խաչատուր Սուքիասյանի դեմ դեռևս 2021 թվականին հայց էր ներկայացրել՝ պահանջելով հերքել զրպարտությունը և դրամական փոխհատուցում վճարել 1 մլն դրամի չափով: Ներկայացված հայցադիմումը բավականին ծավալուն էր և ներառում էր Խաչատուր Սուքիասյանի կողմից բազմաթիվ հայտարարություններ: Դրանցից ամենաուշագրավն այն էր, որ Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի մասին ասել էր. ««Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը հարյուր միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել ա, նույն Բադեն-Բադենում։ Ո՞նց եղավ, որ ֆաբերժե, չգիտեմ ինչեր էր։ Էտ ո՞րտեղից, ինչի՞ հաշվին։ Զենքերի հաշվին։ Ինչի՞ հաշվին։ Մեր զինվորների հաշվին։ Ինչի՞ հաշվին։ Կրթության հաշվին։ Ինչի՞ հաշվին։ Առողջապահության հաշվին։... Լայնամասշտաբ կոռուպցիա ա եղել, լայնամասշտաբ։ Մի մարդ ա որոշել՝ ով ինչ անի»։ 

«News.5tv.am»-ը տեղեկացավ, որ դատարանը գտել է, որ Սուքիասյանը զրպարտել է Սերժ Սարգսյանին, և, հայցը մասնակի բավարարելով, նշանակել է փոխհատուցման չափ 1 մլն դրամի չափով, սակայն զրպարտությունը հերքելուն չի պարտավորեցրել՝ այն հիմնավորմամբ, թե Սուքիասյանը լրատվամիջոց չէ, կարծես՝ հերքելու պարտավորություն ունեն միայն լրատվամջոցները: 

Դատարանի այս վճիռը բողոքարկել են թե՛ Խաչատուր Սուքիասյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, բողոքները ընդունվել են վարույթ: