Լրահոս
Քաղաքական
20:42
22.06.26
67

Ալիևի սահմանադրությունը Հայաստանում չի անցնի, որովհետև ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն. Կարապետյան

Img default alt hy

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, ի պատասխան Հայաստանի իշխանության պնդումների, թե 300 000 ադրբեջանցիների «վերադարձի» թեման «ֆեյք թեմա» է, ներկայացրել է հենց ադրբեջանական պաշտոնական հայտարարությունները, որոնք բացահայտ զավթողական նկրտումներ են պարունակում Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև վկայում են Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու նրանց հեռահար ծրագրերի մասին։

Չնայած սրան, ինչպես նշել է Կարապետյանը, Փաշինյանին չի հաջողվելու իրականացնել ադրբեջանական հերթական պահանջները, քանի որ ՔՊ-ն ընտրությունների արդյունքում չունի սահմանադրական մեծամասնություն, և Հայաստանի սահմանադրությունը հօգուտ Ադրբեջանի՝ չի կարող փոխել։