Լրահոս
Իրավական
13:00
20.06.26
444

Նարեկ Կարապետյանը դատի է տվել քննչական կոմիտեին

Img default alt hy

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ քննչական կոմիտեի: 

«News.5tv.am»-ը տեղեկացավ, որ հայցադիմումով Կարապետյանը քննչականից պահանջում է հերքել իր հասցեին արված զրպարտությունը, թե իբր Կարապետյանը թաքցրել է այլ երկրի քաղաքացիություն ունենալու հանգամանքը: 

Կարապետյանը նաև պահանջում է, որ ՀՀ-ն, որպես փոխհատուցում իրեն վճարի 1 մլն դրամ: 

Դատվոր Տիգրան Գրիգորյանը հայցադիմումը ընդունել է վարույթ։