Լրահոս
Հասարակական
20:16
19.06.26
279

Ադրբեջանում երկրաշարժ է եղել. այն զգացվել է նաև Գեղարքունիքում

Img default alt hy

Հունիսի 19-ին` տեղական ժամանակով ժամը 19։17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.30⁰ և արևելյան երկայնության 45․94⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․1 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի Վարդենիս քաղաքում և Մեծ Մասրիկ, Գեղամասար, Նորակերտ, Սոթք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: