Լրահոս
Իրավական
21:26
17.06.26
57

Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդում կսկսվի. 22 տարվա մի գործարք են հիշել իրավապահները

Հետընտրական Հայաստանը մտնում է ներքաղաքական տուրբուլենտության նոր փուլ: Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին ու Գագիկ Ծառուկյանին բանտելու՝ Փաշինյանի ֆեյսբուքյան հրահանգին է արձագանքում, ընդդիմության կարծիքով, իրավապահ համակարգը՝ թափ տալով ժամկետանց քրեական պատմությունների գզրոցների փոշին՝ փորձելով արդիականացնել, հարմարեցնել այդ պատմությունները ընդդիմության երեք առաջնորդներին: 

Մոտ 2 ժամ քննությունից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվել է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն: