Լրահոս
Հասարակական
10:19
16.06.26
287

Փամբակ գետում վաղ առավոտից վերսկսել են երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներն ու ջրասուզակը, պարեկներ, ոստիկաններ, մարզպետարանի աշխատակիցները Փամբակ գետում շարունակում են 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում է  Shamsyan.com-ը, ՀՆՓԱԻԿ-ի ջրասուզակը առավոտյան 8-ից սկսել է գետում որոնողական աշխատանքները, սակայն գետը բավականին վարար է։ 

Ավելի վաղ հայտնել էինք՝ Լոռու մարզում որոնվում են 7 և 12 տարեկան հարազատ քույրեր։ Ահազանգ է ստացվել, որ նրանք ընկել են Փամբակ գետը։