Լրահոս
Քաղաքական
12:27
14.06.26
255

«Մեր ներկայությունը շատ կարևոր է». կհանդիպենք այսօր` ժամը 18:00-ին, ԿԸՀ-ի դիմաց․ Իշխան Սաղթելյան

Img default alt hy

Կհանդիպենք այսօր` ժամը 18:00-ին, ԿԸՀ-ի դիմաց: Այս մասին հայտնում է «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայասատնի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանը։

«Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացված եք, այսօր՝ ժամը 18:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակելու է ընտրությունների վերջնական արդյունքները և ԿԸՀ դիրքորոշումը։ 

Հիշեցնեմ, որ երեկ վարչական դատարանը մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկու բողոքները, բայց, ըստ էության, պարտավորեցրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին անդրադառնալ անվավեր ճանաչված ընտրատեղամասերում ընտրությունները վերանշանակելու հարցին։ 

Հիշեցնեմ նաև, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ևս դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով և հիմնավորումներով։ Հետևաբար, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկելու է այս հարցերը, և մեր ներկայությունը շատ կարևոր է։ Մենք այսօր ներկա ենք լինելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև, բարձրացնելու մեր բողոքի ձայնը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջելու՝ առաջնորդվել օրենքներով և սահմանադրությամբ։

Ըստ էության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ունենա երկու ընտրություն՝ կամ առաջնորդվել այս ռեժիմի՝ հանցագործ ռեժիմի պատվերով և շարունակել կեղծել ընտրությունների արդյունքները, գնալ հանցագործության և հակաօրինականության ճանապարհով, կամ առաջնորդվել օրենքով և մեր ընդդիմադիր ուժերի ներկայացրած բողոքներին պատշաճ գնահատական և վերաբերմունք տալ և, ըստ էության, առաջնորդվել մեր ժողովրդի կամարտահայտությունը պաշտպանելու ԿԸՀ հիմնական գործառույթով»։

Ավելին՝ տեսանյութում։