Լրահոս
Հասարակական
10:37
13.06.26
562

Ծեծկռտուք` Այնթապում. ձերբակալվել է 7 անձ

Img default alt hy

Հունիսի 8-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այնթապ գյուղի 4-րդ փողոցի սկզբնամասում ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Այնթապ գյուղի 4-րդ փողոցի սկզբնամասից ձերբակալվել և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով բաժին են տեղափոխվել մի խումբ քաղաքացիների։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխվածներ են Արարատի մարզի բնակիչներ 43-ամյա Կարեն Պ․-ն, 38-ամյա Արտակ Պ․-ն, 32-ամյա Կարեն  Շ․-ն, 36-ամյա Սեդրակ Ս․-ն, 29-ամյա Արթուր Ա․-ն, 32-ամյա Գրիգոր Ա․-ն և 34-ամյա Արմեն  Ա․-ն,  իսկ 36-ամյա Լիլիթ Պ․-ն հրավիրվել է ոստիկանության Մասիսի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նույն օրը ժամը 01։10-ի սահմաններում Այնթապ գյուղի 4-րդ փողոցի սկզբնամասում Կարեն Պ․-ն և Արտակ Պ․-ն վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակալված անձանց հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։