Լրահոս
Իրավական
10:20
13.06.26
247

Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Img default alt hy

«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ-ի հարցումով ձերբակալվել է մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին, որը կոչ էր արել հարվածներ հասցնել Ռուսաստանին, գրում են ԶԼՄ-ները։

2025 թվականին ՌԴ իշխանությունները նրան ներառել են «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում, իսկ այնուհետև հետախուզում հայտարարել։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչության կոչերի» հոդվածով։ Այդ հոդվածով նրան սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում։

Վերբիցկին կտրուկ քննադատել է ՌԴ-ի ներխուժումն Ուկրաինա և կասկածի տակ դրել «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության պաշտոնական վարկածը։