Լրահոս
Տարածաշրջան
15:53
13.06.26
180

Ե՞րբ տեղի կունենա Իրանի նախկին գերագույն առաջնորդ Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

Img default alt hy

Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները տեղի կունենան հուլիսի 4-ից 9-ը։ Այս մասին հայտնել է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։

Ըստ այդ տեղեկատվության՝ հուլիսի 4-ին և 5-ին Թեհրանի Խոմեյնիի մայր տաճարում տեղի կունենա հրաժեշտի արարողությունը, հուլիսի 6-ին հուղարկավորության արարողությունը տեղի կունենա Թեհրանում, իսկ հուլիսի 7-ին՝ Ղումում։ Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ Ալի Խամենեիի հայրենի Մաշհադ քաղաքում։

Նա զոհվել է փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով։