Լրահոս
Քաղաքական
11:20
14.06.26
240

«Սա պայքար է ընտրողի իրավունքի վերականգման համար»․ ԲՀԿ-ն կոչ է անում բոլորին 18։00-ին հավաքվել ԿԸՀ մոտ

Img default alt hy

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Վարչական դատարանի որոշումից հետո.

«Սիրելի՛ հայրենակիցներ, թեև Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը, սակայն դատավոր Արթուր Ավագյանը արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն։

Այդ իսկ պատճառով, կոչ ենք անում բոլորին հունիսի 14-ին ժամը 18։00-ին հավաքվել ԿԸՀ մոտ, որտեղ ամփոփվելու են ընտրության արդյունքները։

Կոչ ենք անում ընդդիմադիր դաշտի մեր բոլոր գործընկերներին, հասարակական-քաղաքական հանրույթի ներկայացուցիչներին, մեր բոլոր ակտիվ ու սրտացավ քաղաքացիներին միասնական ճակատով պայքարել հանուն արդարության։

Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է ընտրողի իրավունքի վերականգման համար, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար»։