Լրահոս
Հասարակական
23:15
13.06.26
76

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը

Img default alt hy

Հունիսի 13-ին՝ ժամը 13։13-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկին կից անասնագումի տանիքում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:02-ին, մարվել՝ 15:38-ին: Մասամբ այրվել է մոտ 600 հակ անասնակեր:

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։