Լրահոս
Տարածաշրջան
15:20
15.06.26
287

Իրանը 60 օրով անվճար կդարձնի անցումը Հորմուզի նեղուցով. ԱՄՆ-ն համաձայնել է նոր կարգին

Img default alt hy

Իրանը 60 օր շարունակ վճար չի գանձի Հորմուզի նեղուցով նավերի անցման համար, հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նշված ժամկետի (60 օրվա) ավարտից հետո Թեհրանը մտադիր է նեղուցով անցնող նավերին սկսել մատուցել մի շարք վճարովի ծառայություններ՝ նավագնացության անվտանգության և ապահովագրության ոլորտներում։ Թե կոնկրետ երբվանից է ուժի մեջ մտնելու այս կանոնը, դեռևս չի հստակեցվում։

Միացյալ Նահանգները համաձայնել է վճարների գանձման այս հայեցակարգին։ Ըստ իրանա-ամերիկյան հուշագրի տեքստի՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը համատեղ կարգավորելու են Իրանն ու Օմանը։