Լրահոս
Միջազգային
19:26
14.06.26
149

Թրամփը Իսրայելին և «Հեզբոլլահին» կոչ է արել դադարեցնել հարձակումները՝ գործարքը չխափանելու համար

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելին և շիական «Հեզբոլլահ» շարժմանը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի հնարավոր ստորագրմանը չխոչընդոտելու համար։

«Իսրայելի կողմից Լիբանանի ոչ մի հատվածում նոր հարձակումներ չպետք է լինեն, բայց նաև չպետք է լինեն որևէ այլ կողմից, ներառյալ՝ «Հեզբոլլահի» կողմից, Իսրայելի դեմ ուղղված որևէ այլ հարձակումներ։ Սա կարող է դառնալ երկարատև և հրաշալի խաղաղության սկիզբը. եկեք բաց չթողնենք այս հնարավորությունը»,- գրել է նա Truth Social-ում։

«Մենք շատ մոտ ենք մի գործարքի, որը խաղաղություն կբերի տարածաշրջանին, այդ թվում՝ Լիբանանին, և բոլոր կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն»,- ավելացրել է Սպիտակ տան ղեկավարը։