Լրահոս
Միջազգային
21:10
14.06.26
95

Ուկրաինայի հակամարտության ավարտը հեռանկարներ կբացի ԱՄՆ-ի և Ռուսաստանի կապերի համար․ Թրամփ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ասել է, որ ուկրաինական հակամարտության ավարտը որակապես նոր ամերիկա-ռուսական հարաբերություններ կառուցելու հեռանկարներ կբացի, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Կիրակի օրը Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցի ընթացքում Ռուսաստանի ղեկավարը շնորհավորել է ամերիկացի իր գործընկերոջը 80-ամյակի կապակցությամբ։ Բացի այդ, նրանք քննարկել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև միջազգային օրակարգի առանցքային թեմաները, այդ թվում՝ ուկրաինական հակամարտությանը վերաբերող հարցերը։

«Թրամփը նաև ասել է, որ եթե հնարավորինս շուտ ավարտվի պատերազմը, ապա կբացվեն իսկապես նոր որակի ամերիկա-ռուսական հարաբերություններ կառուցելու հեռանկարներ»,- պատմել է Ուշակովը։