Լրահոս
Քաղաքական
22:06
14.06.26
559

Հայտնի են ԱԺ նորընտիր կազմն ու մանդատների բաշխումը

Img default alt hy

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կայացրեց 2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին։ 

ԿԸՀ նիստում Հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց․

«Սույն որոշմամբ Ազգային ժողովն ընտրվել է և մանդատների բաշխվում են հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 61 մանդատ,

«Ուժեղ Հայաստան» դաշինք` 28 մանդատ

«Հայաստան» դաշինք` 12 մանդատ»։

ԿԸՀ նախագահը, ներկայացնելով որոշումը, նշեց, որ որոշումը կարող է բողոքարկվել ՍԴ-ում՝ որոշման հրապարակման օրվանից 5-րդ օրը՝ մինչև ժամը 18:00-ն։