Լրահոս
Քաղաքական
16:10
14.06.26
315

«Սա ընտրողների քվեին տեր կանգնելու հարց է». Վարդանյանը կոչ է անում մասնակցել այսօրվա հավաքին

Img default alt hy

«Հայաստան» դաշինքի անդամ  Քրիստինե Վարդանյանը խոսել է այսօր ԿԸՀ-ի դիմաց տեղի ունեցող հավաքի կարևորության մասին․ «Մի կողմից՝ կարծես շատ սովորական է դառնում, որ երբ ընդդիմությունը որևէ հավաք կամ ակցիա ունի, եղանակը անկանխատեսելի է դառնում, անակնկալներ է մատուցում, սակայն եղանակը կարծես արդեն կարգավորվում է, անգամ արև է դուրս եկել։ Իսկ մյուս կողմից՝ իսկապես շատ կարևոր է այսօր ժամը 18:00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց լինել, մասնակցել հավաքին, որովհետև սա իսկապես առանձին վերցրած մի քաղաքական ուժի իրավունքների հարց չէ, սա ընտրողների ձայնին, ընտրողների քվեին տեր կանգնելու հարց է, որովհետև այս օրերի ընթացքում էլ մենք տեսել ենք, որ եթե չկա հանրային մոբիլիզացիա, հանրային արձագանք, որևէ առաջընթաց չենք կարողանում գրանցել որևէ հարցում։

Իսկ այսօրվա հավաքը իմաստ ունի, որպեսզի այդ հանրային մոբիլիզացիան և արձագանքը դրսևորվի, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գնա միակ օրինական ճանապարհով և վերաքվեարկություն նշանակի այն տեղամասերում, որտեղ ինքը ընտրությունների արդյունքները անվավեր էր ճանաչել, քանի որ այնպիսի խախտումներ են ակնհայտորեն արձանագրվել, որոնք էականորեն ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա»։

Ավելին՝ տեսանյութում։