Լրահոս
Միջազգային
15:38
16.06.26
119

Իրանական ակտիվների ապասառեցում․ Քաթարը մանրամասներ է հայտնել բանակցություններից

Img default alt hy

Իրանական ակտիվների հնարավոր ապասառեցման մասին խոսք է գնացել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ժամանակ՝ Պակիստանի և Քաթարի միջնորդությամբ, երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Քաթարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջեդ ալ-Անսարին։

«Ես կարող եմ հաստատել, որ այդ բոլոր հարցերը քննարկվել են փոխըմբռնման հուշագրի նախապատրաստման շրջանակներում», - ասել է նա՝ պատասխանելով սառեցված իրանական ակտիվների ճակատագրի վերաբերյալ հարցին։

Միաժամանակ, Քաթարի ԱԳՆ ներկայացուցիչը հրաժարվել է բացահայտել պայմանավորվածության մանրամասները՝ առաջարկելով սպասել փաստաթղթի պաշտոնական հրապարակմանը, որը նախատեսված է հունիսի 19-ին Ժնևում։