Լրահոս
Աշխարհ
23:45
16.06.26
64

Էստոնիայում հինգ երեխա է վարակվել սալմոնելոզով ուկրաինական լապշայի պատճառով․ ԶԼՄ

Img default alt hy

Էստոնիայում հինգ դեռահաս վարակվել է սալմոնելոզով՝ ենթադրաբար ուկրաինական արտադրության արագ պատրաստման լապշա օգտագործելուց հետո։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնում է ERR հեռուստառադիոընկերությունը։

«Էստոնիայում հինգ դեռահաս սալմոնելոզով է հիվանդացել չոր արագ պատրաստման լապշայի պատճառով», - ասված է ERR-ի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մասնագետները վարակի հնարավոր աղբյուր են համարում ուկրաինական «Reeva» ընկերության արագ պատրաստման լապշան։

Ըստ ERR-ի տվյալների՝ այս ընկերության լապշայի օգտագործման հետ կապված վարակման դեպքեր են հայտնաբերվել Եվրոպայի տասը երկրներում, տուժածների թիվն արդեն անցնում է 80-ից։