Լրահոս
Իրավական
17:23
18.06.26
148

Դատարանը երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքի ժամկետը

Img default alt hy

Դատարանը «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգեց ևս 3 ամիս ժամկետով։

Սրբազանին թույլատրվեց յուրաքանչյուր կիրակի օր մասնակցել Սուրբ Պատարագի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում:

«Դատարանին չեմ խնդրելու մեղմ խափանման միջոց կիրառել, պահանջում եմ դադարեցնել ապօրինի քրեական հետապնդումը։ Դուք որոշեք՝ ինչ որոշելու եք, մենք կանդրադառնանք ձեր որոշումներին մեր բողոքներով»,- մինչ դատարանի որոշման հրապարակումը հայտարարեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Հունիսի 4-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է 2025-ի հունիսին։ Նա մեղադրվում է ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։