Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:27
18.06.26
208

Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայկական օկուպացիոն ուժերը մեր ժողովրդի, մեր քաղաքների հետ. Ալիև

Img default alt hy

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Իսլամական զարգացման բանկի խմբի 2026 թվականի տարեկան հանդիպումների բացման արարողության ժամանակ իր ելույթում նշել է. «Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայկական օկուպացիոն ուժերը մեր ժողովրդի, մեր քաղաքների հետ։ Մենք երբեք չենք մոռանա, թե ինչպես են նրանք ավերել 65 մզկիթ և դրանցում կենդանիներ, այդ թվում՝ խոզեր պահել՝ մեր զգացմունքները վիրավորելու համար։

Մենք երբեք չենք մոռանա Խոջալուի ցեղասպանությունը, բայց մեզ պետք է նայել դեպի ապագան։ Մենք վրեժխնդիր եղանք մարտի դաշտում, և դա բավական է։ Այս պատերազմը պետք է ավարտվեր, և մենք՝ որպես ուժեղ կողմ, խաղաղություն առաջարկեցինք, և հիմա խաղաղությունն իրականություն է»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: