Լրահոս
Քաղաքական
21:20
19.06.26
56

Իրենք, որ թռնող են՝ մտածում են, թե նման վարքագիծ կարող են դրսևորել նաև ուրիշները․ Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

«Մարդ, ով ասում է, որ խնդիր չկա՝ ԱԱԾ-ի աշխատողն ինքն է որոշում՝ ինչ արտահոսք տալ, ինչ չտալ, այդ մարդն ամենից շատը պետք է աշխատի կառավարության պահակ, այլ ոչ թե կառավարության ղեկավար, որովհետև սա ուղղակի արտառոց դեպք է։ Ինչ վերաբերում է իմ մեկնելուն՝ ես պետք է թռնեի 14-ին և հետվերադարձս ամսի 17-ին էր՝ երեք օր․ նախօրոք հայտարարել ենք իմ թռնելու մասին և հատուկ հայտարարել ենք՝ մտածելով, որ երևի այսպիսի մի սադրանք կփորձեն անել։ Հիմա սա է․ ամեն մի քաղաքացի պետք է նաև մտածի, թե ինչ աստիճանի է իր անձնական կյանքը պաշտպանված Հայաստանի Հանրապետությունում։ Սա շարունակությունն է երևի այս ընտրական գործընթացի ժամանակ համատարած գաղտնալսումների»,— այս մասին հարցազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։