Լրահոս
Քաղաքական
22:37
19.06.26
43

Երբ ռեժիմն ունի բռնապետական հակումներ, դժվար է գնահատել իրական տրամադրությունը․ Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

«Ես օրինակ բերեմ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները՝ Հանրապետական կուսակցության համոզիչ հաղթանակը. հիշո՞ւմ եք՝ մոտ ինը ամիս անց հեղափոխություն՝ թավշյա, թե ոչ թավշյա, դա արդեն երկրորդ հարցն է, իշխանափոխություն եղավ: Հնարավոր է դա, տեսական բաներ չեմ ասում։ Պատմական օրինակներ բերեմ․ օրինակ՝ Թունիս, 2010 թվական, Բեն Ալին 90% ձայներով ընտրվում է Թունիսի նախագահ. ուղիղ 12 ամիս հետո՝ հեղափոխություն, և Բեն Ալին փախնում է Սաուդյան Արաբիա, հետո՝ ավելի ուշ, տարիներ հետո մահանում է այնտեղ: Հնարավո՞ր է. հնարավոր է: Ուղղակի այդ վիճակը պետք է զարգացնել, որոշ հանգամանքներ պետք է իրար հանդիպեն կոպիտ ասած: Թունիսում դա եղավ, եթե չեմ սխալվում, հացի թանկացումով և այլն, և այլն: Բավական այլ պրոցեսներ կար, բայց հասունացած մի բան կար, որը պայթեց: Եվ երբ ռեժիմը ունի բռնապետական հակումներ, դժվար է գնահատել մարդկանց իրական տրամադրությունը»,- այս մասին հարցազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։