Լրահոս
Միջազգային
17:42
19.06.26
47

Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ. այն ուժի մեջ կմտնի այսօր

Img default alt hy

Ըստ գերմանական «Բիլդ» պարբերականի՝ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը այն բանից հետո, երբ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի տարածքին։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԿՍԻՀ) ռադիոկապով կոչ է արել նավերին չմոտենալ նեղուցին։

Միևնույն ժամանակ, «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնում է, որ այսօր պետք է սկսվի հրադադարը Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև։ Սակայն այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։

Ավելի վաղ Իսրայելը հարված էր հասցրել «Հեզբոլլահին»՝ մեղադրելով նրան իր զինվորականների վրա հարձակում իրականացնելու մեջ։