Լրահոս
Միջազգային
23:33
18.06.26
135

Ե՞րբ տեղի կունենա ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի ստորագրման արարողությունը

Img default alt hy

Շվեյցարիայում Միացյալ Նահանգների և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հանգստյան օրերին։ Այս մասին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Մեր պլանը Շվեյցարիա մեկնելն է։ Չգիտեմ, թե կոնկրետ երբ», - ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարի տեղակալը։ «Կասկածում եմ՝ հանգստյան օրերին, բայց վստահ չեմ», - նշել է Վենսը։ Արարողությունը հնարավորինս շուտ՝ ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին անցկացնելու հնարավորության մասին հարցին նա դրական պատասխան է տվել, սակայն պարզաբանել է, որ դա հիմնականում կախված է իրանական կողմից։ «Հնարավոր է։ Դա պարզապես կախված է նրանից, թե կոնկրետ երբ այնտեղ կժամանեն իրանցիները։ Մենք փորձում ենք դա լուծել հենց հիմա։ Բայց կրկնում եմ, կասկածում եմ, որ դա տեղի կունենա առաջիկա հանգստյան օրերին», - հայտարարել է ամերիկյան վարչակազմի ղեկավարի տեղակալը։