Լրահոս
Հասարակական
21:29
21.06.26
77

Արգիճի գետում երեխա է ջրահեղձ եղել

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն բնակավայրում գտնվող Արգիճի գետում երեխա է ջրահեղձ եղել։

«Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ խումբը։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և նշված գետում Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Աշոտ Ա.-ն իր 2 ընկերների հետ լողալիս է եղել։ Ընկերները կարողացել են դուրս գալ, իսկ նա, ըստ նրանց հայտնածի, ջրահեղձ է եղել։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի 2 ջրասուզակներ՝ ջոկատի հրամանատար Վահան Միքայելյանի գլխավորությամբ։

Ջրասուզակը որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերեց ջրահեղձ եղած տղայի մարմինը։Դեպքի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են մահացածի և նրա հետ գետում լողացող ընկերների ամբողջական տվյալները»,-հայտնում է shamshyan.com-ը։