Լրահոս
Հասարակական
15:23
22.06.26
216

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը

Img default alt hy

Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը եղել է ապահերմետիկացման սենսորի սխալ գործարկումը: Այս մասին հայտնում են ՌԴ Քննչական կոմիտեից:

Նշենք, որ Մախաչկալայի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում գտնվել է 186 մարդ։ Նրանք մեկ այլ ինքնաթիռով կուղևորվեն Մոսկվա, հաղորդում է Интерфакс-ը։

Ինչպես հայտնել ենք՝ Boeing 737-800 ինքնաթիռը տագնապի ազդանշան էր տվել, որը պատկանում «Պոբեդա» ավիաընկերությանը։ Այն Գյումրու «Շիրակ» օդանավակայանից թռել է ժամը 12:24-ին, դրանից շուրջ մեկ ժամ անց տագնապի ազդանշան տվել և սկսել իջնել 3000 մետր բարձրությունից։